Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 7-ին, ժամը` 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից» ֆուտուրիստական ներկայացումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը` նշելով, որ միջոցառման կայացման մասին հայտնել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Նոյեմբերի 2-ին հրապարակի հարակից տարածքում կայացած նախորդ ներկայացումը` «ՀուԶանք ու Զանգ»-ը, նկարագրվում էր որպես «մարմնի ազատագրում», չէին նշել` կոնկրետ ինչ մարմին, մենք ավելի մանրամասն նկարագրում ենք, որպեսզի հանդիսատեսն ամբողջական պատկերացում ունենա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մալյանը` նշելով նաև, որ այս ներկայացումից հետո նախատեսել են ևս երկու միջոցառում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել