Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հանցագործները հարձակում են գործել տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով դադախազությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 02:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին): Հանցագործներն ավտոմեքնայով խոյահարել են տաճարի փայտե դուռը, որը դասվում է Միջնադարի դարաշրջանին:

Կոմունայի բնակիչներն, աղմուկ լսելով, ժանդարմարիա են կանչել: Վախենալով ոստիկանական շչակի ձայներից՝ չարագործները ավտոմոբիլը թողել են հանցագործության վայրում եւ փախել մի այլ ավտոմեքենայով: Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ կողոպտիչները երեքն էին, նրանք բոլորը եղել են դիմակներով:

Քաղաքագլխի խոսքով՝ հանցագործներն արծաթե իրեր են գողացել տաճարի ցուցադրանքից:

Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել