Ավտովարորդների 14 ամենատարածված սխալները:
1. Ոչ ճիշտ դիրք եք ընդունում ղեկին
Դա կարող է ոչ միայն մեջքի ցավ և մկանային լարվածություն առաջացնել, այլև հանգեցնել վթարի դեպքում անվտանգութան բարձիկի բացվելու ժամանակ լուրջ վնասվածքների:
Կարևոր է նստատեղի ճիշտ բարձրության մասին հոգալը․ ձեր աչքերը պետք է լինեն մոտավորապես դիմապակու կեսի մակարդակին, դա նաև կբացի կառավարման վահանակի գործիքների լիարժեք տեսանելիությունը: Վարորդները պետք է նստեն կիպ հենվելով նստատեղի մեջքին՝ ուսերով դրան հպվելով և առավելագույնս ուղիղ մեջքով:
2. Ձեռքը պահում եք փոխանցումատուփի լծակի վրա
Ձեռքը մշտապես լծակի վրա պահելու դեպքում ճնշման հետևանքով կարող է փոխանցումատուփը վնասվել և ժամանակից շուտ մաշվել, հատկապես փոխանցման մեխանիկական տուփով ավտոմեքենաներինը: Ձեր երկու ձեռքերը միշտ պետք է ղեկի վրա լինեն:
3. Ոտքը պահում եք կցորդիչի վրա
Որոշ վարորդներ կարմիր լույսի ժամանակ սիրում են ոտքը պահել կցորդիչի վրա, որպեսզի կանաչ լույսի ժամանակ ավելի արագ մեքենան տեղից պոկեն: Սեղմման առանցքակալը մշտական սեղմման համար հաշվարկված չէ: Եթե այն փչանա, կարող է ամբողջ կցորդիչի մեխանիզմը փոխելու կարիք լինել:
4. Ղեկը շարժում եք՝ շարժումը չսկսած
Երբեմն դրանից չես խուսափի, հատկապես նեղ կայանատեղիներում: Սակայն ղեկը պտտել պետք է միայն երբ ավտոմեքենան գոնե նվազագույն արագությամբ շարժվում է, հակառակ դեպքում դա մեծ ճնշում է գործադրում ղեկի վրա: Դրանց մաշվելը կարող է վնասել ղեկի ամբողջ համակարգը:
5. Ատոմեքենայի տանիքի ձյունը չեք մաքրում
Եթե վարորդը կտրուկ արգելակի, տանիքի ձյունը կարող է ընկնել դիմապակու վրա և փակել տեսադաշտը: Հետևից ընթացքող ավտոմեքենաների համար ևս ձյունը կարող է վտանգավոր լինել:
6. Անհարմար կոշիկ եք կրում
Ճիշտ, հարմարավետ կոշիկ կրելը կարող է շատ վթարներ կանխել:
7. Շարժիչը միացված եք թողնում՝ ավտոմեքենան տաքացնելու համար
Դա ոչ միայն անօրինական է համարվում շատ երկրներում, այլև կարող է վնասել շարժիչը: Դա նաև կարող է հանգեցնել արտանետման խողովակի քայքայման, որում խոնավություն է խտանում:
8. Կառավարման վահանակ
Կառավարման վահանակի վրա դրված տարբեր իրերը, աքսեսուարները և կերպարները վթարի դեպքում կարող են լուրջ վտանգ ներկայացնել:
9. Արգելակում լանջերին
Լանջերի վրա մշտապես արգելակելը կհանգեցնի տաքացման և արգելակման սկավառակների և կալանդների մաշվելու արագացման: Նման դեպքերում աշխատեք արգելակել ավելի հազվադեպ, բայց ավելի կայուն, ինչն արգելակներին հնարավորություն կտա սառչել, մինչ ավտոմեքենան ընթանում է լանջին: Նաև խորհուրդ ենք տալիս բլրից ցածր փոխանցումով իջնել:
10. Շեղվում եք երթևեկության ընթացքում
Ոչ մի դեպում երթևեկության ընթացքում մի խոսեք հեռախոսով, մի շեղվեք ուղևորների հետ զրույցով, աչք մի կտրեք ճանապարհից և ձեռքերը ղեկից մի վերցրեք:
11. Անցում հետընթացի
Եթե հետընթաց միացնեք, երբ ավտոմեքենան դեռ առաջ շարժվելիս լինի, փոխանցման տուփի շարժման ուղղության կտրուկ փոփոխությունը կհանգեցնի դրա մաշվելուն, նաև տհաճ և վարորդին շեղող աղմուկ կառաջացնի:
12. Ճնշում անվադողերում
Անվադողերում չափազանց ցածր ճնշումը կարող է հանգեցնել դրանց վաղաժամ մաշվելու, վառելիքի մեծ ծախսի, ավելի երկարատև արգելակման: Դա նաև կարող է դժվարացնել ավտոմեքենայի կառավարումը և տաքացնել անվադողերը:
13. Չեք միացնում շրջադարձի նշանները
Անկախ նրանից՝ երթևեկության ընթացքում մի գծից անցնում եք մյուսին, թե անկյունում շրջադարձ եք անում ոչ մարդաշատ վայրում, կարևոր է միշտ համապատախան նշանները միացնել:
14. Ռետինի փոփոխում
Եթե ձեր երկրի կլիման նախատեսում է անվադողերի փոփոխություն ըստ սեզոնի, մի մոռացեք դրանք փոխել ամառվա և ձմեռվա սկզբին: