1in.am-ը գրում է.
Անվանի հայ շախմատիստն իր թիմակցի եւ ընկերոջ` Գաբրիել Սարգսյանի հարսանիքի կապակցությամբ Հայաստանում է, և «Շախմատային Հայաստան»-ն առիթը բաց չթողեց զրուցել Լևոնի հետ նրա առաջիկա ելույթների և դրանց հանդեպ հույսերի մասին:
- Բարև, Լևոն: Ուզում եմ զրույցը սկսենք վերջին ուրախալիիրադարձությունից, որի առիթով էլ եկել ես հայրենիք.կայացավ Գաբրիել Սարգսյանի հարսանիքը: Ինչպե՞ս անցավ,ի՞նչ տպավորություններ ստացար հարսանիքից:
- Շատ լավ էր, բոլորս շատ ուրախ էինք Գաբիի, նրա ընտրյալի և նրանց ընտանիքների համար: Նաև զգացված էինք, որ երկրի նախագահը նորապսակների քավորն էր:
- Ընկերուհիդ` ֆիլիպինուհի Արիանե Կաոիլին, նույնպեսներկա էր հարսանիքին, նրա տպավորություններն ինչպիսի՞ն են:
- Սա առաջին հայկական հարսանիքը չէ, որին ներկա էինք միասին. շատ ենք գնացել: Նա ընդհանրապես շատ է սիրում հայկական ադաթները, խոհանոցը, երաժշտությունը: Ամոթ է, բայց պիտի ասեմ, որ ինձնից լավ գիտի հայոց պատմությունը:
- Այնպես է ստացվում, որ հավաքականի միակ և վերջին ամուրին ես, դրա կապակցությամբ ի՞նչ եսմտածում, ծրագրեր չունե՞ս:
- (Ժպտում է) Ժամանակը ցույց կտա:
- Այժմ խոսենք մոտակա ելույթներիցդ: Շուտով` օգոստոսին, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքումմասնակցելու ես աշխարհի գավաթին, որի խաղերն անցնում են նոկաուտ համակարգով: Տեղյակենք, որ հաղթանակն այս մրցաշարում քեզ համար այնքան նշանակություն չունի, որքանմասնակցությունը, որը քեզ ուղեգիր է տալիս դեպի 2014 մարտին անցկացվելիք հավակնորդներիմրցաշարը: Այնուամենայնիվ, դու մասնակցում ես այս մրցաշարին, որովհետեւ պարտավո՞ր ես, թե՞կփորձես երկրորդ անգամ նվաճել գավաթը:
- Արդեն ինձ մոտ այնպես է ստացվում, որ երբ նստում եմ շախմատային քարերի առջեւ, կարծես պարտականություն ունեմ լավ խաղալու: Նույնիսկ երբ խաղում եմ շախմատով չզբաղվող իմ ընկերների, բարեկամների հետ, չեմ կարողանում թույլ խաղալ: Այս մրցաշարում կփորձեմ լավագույն խաղս ցույց տալ:
- Սեպտեմբերին մասնակցելու ես Սինկֆիլդի գավաթին ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում, որտեղ չորսուժեղագույն շախմատիստներով խաղարկելու եք 170 հազար դոլարի մրցանակային հիմնադրամը:Ի՞նչ հույսեր ունես այս մրցաշարի հետ կապված, ի՞նչ ես մտածում քո եւ Կարլսենի խաղի մասինայս գավաթի շրջանակներում:
- Ցանկալի է, որ իմ եւ Կարլսենի վարկանիշների տարբերությունը կրճատվի, բայց դրան, բնական է, մեկ մրցաշարով հասնելն անհնար է: Հույս ունեմ, որ լավ կխաղամ եւ կհաղթեմ նրան: Մյուս երկու մասնակիցները` ամերիկացիներ Նակամուրան եւ Կամսկին, շատ մարտական խաղացողներ են, միշտ փորձում են խաղի ժամանակ ճնշում գործադրել, կարծում եմ` նրանք էլ կարող են հույս ունենալ հաղթելու: Այս մրցաշարում ինձ մոտ գումարը որեւէ հետաքրքրություն չի առաջացնում, քանի որ ապահովված մարդ եմ: Կարեւորությունն այստեղ կայանում է հենց երկրում. ԱՄՆ-ն մի մեծ շուկա է, եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որ ինձ լավ դրսեւորեմ ոչ միայն խաղատախտակի առջեւ, այլեւ լրագրողների մոտ եւ բոլոր նրանց, ովքեր գալու են այդ մրցաշարին:
- Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Հայաստանի հավաքականի կազմում հանդես ես գալուԵվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններում: Ի՞նչ սպասելիքներ ունես դրանց հետկապված, առավել եւս, որ այսօրվա դրությամբ Հայաստանի թիմը աշխարհի գործող չեմպիոնն է:
- Սպասելիքները մեզանում միշտ նույնն են` հաղթող դառնալ: Երկար տարիներ մեր թիմն ապացուցում է, որ մեզ համար անհնարին բան չկա: Եվրոպայի առաջնությունում պետք է վերհիշենք 1999 թվականի հաղթանակը, եւ այժմյան գործող չեմպիոն Գերմանիայի հետ խաղալիս գիտակցենք, որ իր տեղը մենք պիտի լինենք: Իսկ աշխարհի առաջնությունում պետք է պաշտպանենք մեր տիտղոսը: Այն Թուրքիայում է անցկացվելու, իսկ մենք Թուրքիայում, որպես կանոն, ավելի լավ ենք խաղում:
- Լեւոն Արոնյան շախմատիստի համար ո՞ր մրցումներն են նախընտրելի` անհատակա՞ն, թե՞թիմային:
- Թիմային խաղերը: Դրանք ավելի հեշտ են, որովհետեւ ընկերներով ավելի հաճելի է:
- Մինչեւ մարտ` հավակնորդների մրցաշարը, ի՞նչ այլ մրցումներ ունես:
- Դեռ պաշտոնական չէ, բայց փետրվարին երեւի կմասնակցեմ Ցյուրիխի մրցաշարին: Իսկ հունվարին անցկացվելիք Վեյկ-ան-Զեեի մրցաշարից դեռ նորություններ չունեմ:
- Հենց մարտի մրցաշարի հետ կապված ի՞նչ հույսեր ունես, կարծում ես կկարողանա՞ս առաջինտեղը գրավել:
- Հաղթելու համար երկար աշխատանք է պետք: Այս անգամ Լոնդոնում հոգեբանորեն լավ պատրաստված չէի եւ սխալներ թույլ տվեցի: Գալիք մրցաշարն ինձ համար ոչ միայն հաղթանակի առումով է կարեւոր, այլեւ կուզեմ ցույց տալ, որ սխալներս ընդունել եմ եւ կարողանում եմ դրանց վրա սովորել. ավելի շատ մարդկային զգացմունքների խնդիր է: Ես ամեն ինչ կզոհաբերեմ այդ մրցաշարում հաղթանակի հասնելու համար:
- Ինչպե՞ս եւ որտե՞ղ ես նախապատրաստվելու աշխարհի գավաթին:
- Մինչեւ օգոստոսի 3-ը կնախապատրաստվեմ Հայաստանում, իսկ ապա մեկ շաբաթ կհանգստանամ Բեռլինում` ծնողներիս, քրոջս հետ:
- Այսքան տարիների ընթացքում որեւէ կերպ փոխվե՞լ են քո զգացողությունները շախմատիտախտակի հանդեպ:
- Զարգացել է իմ սերը շախմատի նկատմամբ: Իսկ փոխվել է այն, որ ժամանակին մտածում էի` նոր մրցաշար է, մասնակցեմ, խաղամ, տեսնեմ, հետաքրքիր կլինի: Բայց այսօր մրցաշարերից ուզում եմ միմիայն հաղթող դուրս գալ:
- Իսկ փոխվե՞լ են զգացողություններդ տարած հաղթանակներիդ կամ պարտություններիդնկատմամբ:
Նայած ինչ հաղթանակ, օրինակ` օլիմպիադայում հաղթելը շատ մեծ ուրախություն էր: Իսկ պարտություններից տխրում եմ, բայց երբեք չեմ կոտրվում, նայում եմ առաջ: Ես լավատես եմ: Մեզ` լավատեսներիս, հեշտ չէ կոտրելը:
- Վերջերս լույս տեսավ մայրիկիդ գիրքը` քո մանկության, պատանեկության մասին: Ի՞նչ կարծիքիես այդ գրքի մասին, ի՞նչ են ասում մտերիմներդ:
- Չեմ կարծում, որ մտերիմներս նոր ինչ-որ բան գտան այնտեղ, քանի որ ոչինչ նոր կամ հորինված չէր: Շատ ուրախ եմ, որ մայրս կարողացավ արտահայտվել, քանի որ իմ ճանապարհի երկար տարիներին նա միշտ օգնել է ինձ, բազմաթիվ բաներ է զոհաբերել, իսկ շատերը դրա մասին չգիտեն: Գիրքը եւս մեկ առաքելություն ունի. ոչ միայն շախմատում, այլեւ մեր երկրում լավատեսությունը քիչ է. շատերը մտածում են, որ կարող ես ինչ-որ բանի հասնել, եթե միայն ինչ-որ մեծահարուստի տղա ես: Այս գրքի լույս աշխարհ գալու գլխավոր իմաստը, կարծում եմ դա է` ցույց տալ, որ ոչինչ պետք չէ մեծ նվաճումների համար, բացի մեծ, իսկական ձգտումից: Ուղեղն էլ ամենակարեւորը չէ. այն բոլորս ունենք. հայ ազգը շատ տաղանդավոր է: Կարեւորը ձգտում ունենալն է:
- Ընկերուհիդ շախմատի միջազգային վարպետ է: Խաղո՞ւմ եք իրար հետ շախմատ:
- Մեկ-մեկ խաղում ենք, երբ նա պիտի մրցաշարում խաղա, եւ ես նրան պատրաստում եմ, պարապում եմ նրա հետ: Բայց քիչ ենք խաղում, ժամանակը չի հերիքում:
- Արիանեն քեզ ուղեկցո՞ւմ է մրցաշարերի ընթացքում:
- Երբեմն լինում է, որ գալիս է, բայց դա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերուհին ունի իր աշխարհը, իր աշխատանքը, եւ թեեւ ինձ օգնում է տարբեր հարցերում, բայց շատ չի խորանում իմ աշխատանքի մեջ, եւ դա լավ է: