Եվրամիության վիճակագրական գերատեսչությունը տվյալներ է ներկայացրել եվրոպական տարբեր երկրներում իրավախախտումների քանակի վերաբերյալ:

Այսպես, ըստ Եվրոստատի, 2011-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում Եվրամիության երկրներում գրանցված կողոպուտների թիվը նվազել է 24 %-ով՝ 522 հազարից հասնելով 396 հազարի:

2017-ին 100 հազար բնակչին ընկնող իրավախախտումների ամենամեծ թիվը գրանցվել է Բելգիայում (167), Ֆրանսիայում (150), Իսպանիայում (144), Անգլիայում և Ուելսում (132) և Պորտուգալիայում (115):

Միևնույն ժամանակ, ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Ռումինիայում (16), Էստոնիայում և Չեխիայում (15-ական), Կիպրոսում (14), Սլովենիայում (12), Սլովակիայում և Հունգարիայում (9-ական):

Միևնույն ժամանակ, Բելգիայի դաշնային ոստիկանությունը մասնակցել է Հելոուինի տոնակատարությանը և սարսափ ֆիլմերի հերոսների «հետախուզում է» հայտարարել: Փնտրվողների դիմանկարները հայտնվել են ոստիկանության պաշտոնական Twitter-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել