1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակի կինը՝ Պատրիսիան, փողերի լվացման կասկածանքով կալանքի տակ է վերցվել: Le Point թերթի կայքի փոխանցմամբ՝ 57-ամյա Պատրիսիան ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան՝ Նանտերում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Մազերի վերականգնման գծով մասնագիտացած բժիշկ Պատրիսիան Ժերոմ Կայուզակի հետ ամուսնացել է 1980 թվականին: Զույգը երեք երեխա ունի: Նախկինում մասնավոր զրույցներում Կայուզակը բազմիցս ենթադրություն էր արել, թե կինը կարող է քննությանը մանրամասներ պատմել իր անօրինական գործողությունների մասին՝ ամուսնալուծության ժամանակ առավել լավ պայմաններ ստանալու համար: 

Կայուզակի դեմ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Mediapart պորտալը 2012-ի վերջին հայտնել է, որ նախարարը գաղտնի հաշիվ է ունեցել շվեյցարական UBS բանկում, որի միջոցներն այնուհետև տեղափոխվել են Սինգապուր: Այդ տեղեկությունը հաստատել է նաև Պատրիսիա Կայուզակը: Անձամբ նախկին նախարարը հրապարակավ հերքել էր հաշվի գոյությունը, սակայն ավելի ուշ խոստովանել և հրաժարականի դիմում էր ներկայացրել, որն ընդունվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել