Անկասկած՝ առողջ և փայլուն վարսերը գեղեցկության ամենակարևոր բաղադրիչներից մեկն են՝ հատկապես կանանց համար: Ուստի պետք է անպայման ժամանակ առ ժամանակ զբաղվել ձեր վարսերի առողջությամբ, որպեսզի դրանք գեղեցիկ և առողջ լինեն:
Այսօր մենք ձեզ կծանոթացնենք մազերի մի քանի պարզ դիմակների բաղադրատոմսեր, որոնք հաստատ դուր կգան ձեր վարսերին: Ամենակարևորն այն է, որ այս դիմակները կարելի է պատրաստել ընդհամենը մի քանի րոպեի ընթացքում, և դուք ոչ մի ավելորդ գումար չեք ծախսի դրանց համար:
Ալոեի դիմակը ձեր վարսերն ավելի հարթ և փափուկ կդարձնի
Ալոեն հայտնի է նրանով, որ այն կանխարգելում է շատ հիվանդություններ: Սակայն այս բույսը նաև կարող է ձեր վարսերին փայլ հաղորդել և խթանել դրանց աճին: Ձեզ դիմակի համար անհրաժեշտ կլինեն
Ալոեի 1 տերև
1 թեյի գդալ նշայուղ
Ալոեի տերևը կիսեք մեջտեղից: Խառնեք նշայուղի հետ, ստացված խառնուրդը քսեք վարսերին և ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Թողեք 20 րոպե և ապա տաք ջրով լվացեք գլուխը:
Բանանն օգնում է ազատվել թեփից
Բանանն ամենասնուցող մրգերից մեկն է և այն կարող է օգնել ազատվել թեփից: Ձեզ դիմակի համար անհրաժեշտ կլինեն
1 հատ մեծ և թարմ բանան
1 թեյի գդալ մեղր
Խառնեք բաղադրիչները մինչև միատարր նյութ ստանալը: Դիմակը քսեք վարսերին: Պահեք 20 րոպե մինչև դիմակի ներծծվելը: Ապա տաք ջրով լվացեք գլուխը:
Ավելի լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս դիմակը քսել շաբաթը մեկ անգամ, որպեսզի միշտ հարթ, առողջ և փայլուն վարսեր ունենաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել