Operativ.am-ը գրում է․

Մեքսիկացի մաքսանենգների բանդաները կարողացել են խախտել վերջերս սահմանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ կառուցված պատի նոր հատվածի ամբողջականությունը, հայտնում է The Washington Post-ը:

Ամերիկացի գործակալմերին եւ այլ պաշտոնատար անձանց վկայակոչելով՝ պարբերականը նշում է, որ մաքսանենգները սղոցներով կտրում են պատի բետոնե եւ պողպատեր հատվածները՝ ստեղծելով բավականին լայն ճեղքեր՝ ինչպես մարդկանց անցնելու, այնպես էլ թմրանյութեր փոխանցելու համար:
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ պատի հատվածները կարելի է վնասել հաշված րոպեների ընթացքում:

Ինքը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատի վնասվելու մասին որեւիցե զեկույց չի լսել, սակայն հավելել է, որ «կարելի է ցանկացած բան վնասել»:

«Մենք շատ հզոր պատ ունենք, սակայն կարեւոր չէ, թե այն որքան հզոր է: Անկեղծ ասած՝ կարելի է ցանկացած բան վնասել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

ԱՄՆ Մաքսային եւ սահմանապահ պահպանության մամուլի քարտուղար Մեթյու Լյուիսն իր հերթին ասել է, թե «ծիծաղելի են պնդումները, որ պատը չի գործում: Այն գործում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել