Մի անգամ անապատում երկու ընկեր վիճում են, և մեկը մյուսին ապտակում է: Ընկերը, թեև ցավ է ապրում, բայց ոչինչ չի ասում, պարզապես գրում է ավազի վրա. «Այսօր իմ լավագույն ընկերն ինձ ապտակեց»: Շարունակելով ճանապարհը` մի գեղեցիկ օազիս են գտնում և որոշում են լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվում է խեղդվելուց, ընկերոջը մի կերպ հաջողվում է փրկել նրա կյանքը: Երբ ուշքի է գալիս, գրում է քարի վրա. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց իմ կյանքը»: Ընկերը, շատ զարմացած նրա արարքից, հարցնում է.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞:
-Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա վերացնել այն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել