Aysor.am-ը գրում է.

Յուրաքանչյուր աղջիկ երազում է դառնալ լողափի թագուհի, և դրանում նրան կօգնի գեղեցիկ կազմվածքն ու նորաձև լողազգեստը: 

Ներկայացնում ենք այս տարվա մոդայիկ լողազգեստները:

2013-ի մոդայիկ լողազգեստներ են համարվում այն մոդելները, որոնք արդիական էին դեռ շատ տարիներ առաջ: Եթե մարմնի վրա կան թաքցնելու հատվածներ, ապա խորհուրդ է տրվում հագնել փակ լողազգեստներ, իսկ եթե ոչինչ չունենք թաքցնելու, ապա ազատ կարելի է ընտրել բաց լողազգեստ, որը մոդայիկ է բոլոր ժամանակներում:

Փակ մոդելներում հատուկ ուշադրության են արժանի ռետրո ոճի լողազգեստները, որոնք ունեն պարզ, հստակ գծեր:

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես, մեծ վայելչություն ունի «տրիկինին», որը կարելի է ընտրել ինչպես ամբողջական, այնպես էլ` առանձին-առանձին:

Այս տարվա մոդայիկ լողազգեստների համար մասնագետները խորհուրդ են տալիս լրացուցիչ կիրառել դեկորատիվ լուծումներ: Բացի դասական լողազգեստից, դիզայներներն առաջարկում են մոդելներին ավելի հանդուգն և օրիգինալ դեկորատիվ լուծումներ. Օրինակ` որոշ դիզայներներ իրենց հավաքածուներում ընդգրկել են տարբեր լուծումներ` ծոպեր, կոճակներ, օղակներ, ցանցեր, ժանյակ և այլն:

Ինչ վերաբերում է 2013-ի լողազգեստների վրա առկա պատկերներին և գույներին, ապա մոդայիկ են համարվում երկրաչափական նախշերով, աբստրակտ և վանդակավոր պատկերներով լողազգեստները: Մոդայիկ են նաև միագույն ` մասնավորապես մանուշակագույն, կարմիր, կապույտ, սպիտակ, բեժ և սև գույների լողազգեստները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել