Lragir.am- ը գրում է.
Ռուս հայտնի լրտեսուհի Աննա Չապմանը ամուսնության առաջարկություն է արել Էդվարդ Սնոուդենին:
2010թ.-ի լրտեսական ամենաաղմկահարույց պատմության հերոսուհին ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտած ԿՀՎ-ի նախկին աշխատակցին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»:
Եթե Սնոուդենը ընդունի այս առաջարկությունը, ապա նրանց հարսանիքը, հավանաբար, տեղի կունենա Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում, որտեղ արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ ապրում է ամերիկացին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ապաստան ստանալու խնդրանքով դիմել է 20-ից ավելի երկրների իշխանությունների: Այդ երկրներից շատերը, անհանգստանալով, որ հարցի դրական լուծումը կփչացնի իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, արդեն մերժել են նրա խնդրանքը:
Ավելացնենք, որ ամերիկյան իշխանությունները շարունակում են ուղիներ փնտրել ԿՀՎ-ի նախկին աշխատակցին արտահանձնելու ուղղությամբ: