Ներկայացնում ենք զուգարանը մաքրելու և ախտահանելու պարզ միջոց:
Կիրառում սոդայով
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 բաժակ 9%-անոց սեղանի քացախ
- Կերակրի սոդա կամ յոդի լուծույթ
1 բաժակ մինչև 40°C տաքացված քացախը խառնել սոդային (յոդին): 200 գ քացախի համար կպահանջվի 1 ճ/գ սոդա, եթե յոդ եք օգտագործում՝ 1:1 համամասնությամբ: Ստացված խառնուրդը մի քանի ժամով լցնել ջրի բաքի մեջ: Ավելի լավ է՝ դա երեկոյան անել, որպեսզի լուծույթը ամբողջ գիշեր մնա ջրի բաքի մեջ: Արդյունքի ամրապնդման համար կարելի է պրոցեդուրան մի քանի անգամ կրկնել:
Կիրառում առանց սոդայի
Բաքի ջուրը դատարկեք, ծորակը փակեք: Չոր կտորով սրբեք բաքի ներսի մասը և առատ քացախով թրջված անձեռոցիկ դրեք կեղտոտ մասի վրա: 2-6 ժամ անց փառը կարելի է քերիչով մաքրել (ոչ մետաղական):
Ինչ է անում քացախը
- Լուծում է կրաքարային փառը,
- Մետաղական մասնիկները մաքրում է ժանգից,
- Ինքն էլ ցնդելով՝ քացախը վերացնում է տհաճ հոտերը,
- Լուծում է մեզի քարը,
- Վերացնում է շիգելա (դիզենտերիայի հարուցիչ) և աղիքային ցուպիկի բակտերիաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել