ՀԱՐԳԵԼԻ ժողովուրդ, ոնց որ թե Հայաստանը առաջ է գնում, քիչ առաջ Տրանսպորտի և կապի նախարարությունից ստացա պարզաբանում` երկու օր առաջ իմ կողմից բարձրացված հարցի շուրջ, որը վերաբերում էր Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի մի հատվածի անմխիթար վիճակին: Բռավո, անկեղծ որ ասեմ՝ չէի հավատում, որ այսքան արագ կարձագանքեին:
Հարգելի Զոհրապ Եգանյան
Հայտնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» իսպանական կազմակերպության հետ, որն առաջիկա 1-2 օրերին կսկսի Երևան - Գյումրի միջպետական ճանապարհի Ձեր նշած ճանապարհահատվածի (30-րդ կիլոմետրից մինչև 72-րդ կիլոմետր) նորոգման և փոսալցման աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայավտոճան Տնօրինություն» ՊՈԱԿ



