Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Նորագավիթում բացվեց գործարար Սավել Ալեքսանյանի հետ համատեղ հիմնված «Սարտեքս» կարի ֆաբրիկան։ Բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ելույթով հանդես եկավ Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը։

«Այսօր արդեն մենք կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ, որի պիտակի վրա կարելի է կարդալ՝ «արտադրված է Հայաստանում»։ Հարգելի պարոն վարչապետ, Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք խրախուսել եք կրել հայկական արտադրանքը, ինչի համար շնորհակալ ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել