«Ժամանակ» թերթը գրում է. «Երեքշաբթի տեղի է ունենալու հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս հանձնաժողովը ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտում նախկինում տրված արտոնագրերի օրինականության հարցն ուսումնասիրելու համար:
Հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի շահագործման համար հայտարարված ներդրումների համապատասխանությունը իրականությանը: Կասկածներ կան, որ «Լիդիանի» հրապարակած թվերը չափազանցված են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել