«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ 2020թ. փետրվարին տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Իսկ արդեն աշնանը պատասխան այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հենց այդ այցի ժամանակ էլ կստորագրվի Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի կարողությունները կրկնապատկելու միջպետական համաձայնագիրը, որի մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել