Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Էլեն Ասատրյանը երեկ նշել է 23-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել ժամանցի վայրերից մեկում։  Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է անցկացրել օրն ու հայտնեց, որ լուսանկարներ չունի: Ըստ նրա՝ դա շատ լավ օր ունենալու արդյունք է:

«Անկախ իմ կամքից այնպես ստացվեց, որ երեկույթից լուսանկարներ չունեմ, ուղղակի չեմ լուսանկարվել։ Անձնականումս ամեն ինչ լավ է, ոչ մեկին, ոչ մի բան ցույց տալու կարիք չունեմ»,- ասաց նա:

Էլենի խոսքով՝ փոքր-ինչ վախենում է մեծանալուց։ «Միայն այդ առումով եմ դժվար բաժանվում 22-ից։ Վախենում եմ ինչ-որ բան չհասցնել, մի բան կիսատ թողնել, սակայն չեմ էլ կարծում, որ կա մարդ, ով ամեն ինչ հասցնում է։ Կյանքը շատ կարճ է, բայց ես կփորձեմ հնարավորինս շատ բան հասցնել։ Ինձանից տարիքով մեծ ընկերներս միշտ ասում են, որ 25-ից հետո տարիները շատ արագ են անցնում, չես էլ հասցնում նկատել։ Ես դեռ բավականին փոքր եմ, 30 տարեկանն ինձ համար շատ վախենալու է թվում։ Չնայած, երբ նայում եմ շուրջս և տեսնում, թե ինչ շքեղ, գեղեցիկ են 30 տարեկան ընկերուհիներս, մտածում եմ, որ ես էլ այդպես կլինեմ»,- ասաց Էլենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել