Հայտնի սուպերմոդել և դերասանուհի Իրինա Շեյքը ներկայացել է բացարձակ թափանցիկ հանդերձանքով: Աստղը Instagram-ի իր էջում նրբագրգիռ նկարներ է վերբեռնել:

Մոդելը Վերոնայում մասնակցել է Intimissimi-ի նորաձևության նոր հավաքածուի ցուցադրությանը: Այնտեղ Շեյքը հարգարժան հյուր էր:

Միջոցառման համար աստղը ընտրել էր ամբողջովին թափանցիկ, թեփուկազարդ մինի զգեստ: Նա տեսքը լրացրել էր սև երկարաճիտ կոշիկներով, հոծ գոտիով և փոքրիկ սպիտակ պայուսակով:

33-ամյա Շեյքը մոտ 10 տարի է, ինչ աշխատում է Intimissimi ապրանքանիշի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել