Ասում են՝ գեղեցիկ աղջիկները հաճախ դժվարությամբ են դասավորում իրենց անձնական կյանքը: Թվում է, թե ինչ կապ կարող են ունենալ գեղեցկությունն ու սիրային հարցերը: Բայց պարզվում է, որ կապ կա և ոչ հասարակ: Մարդկանց մեջ կարծրատիպ կա ձևավորված, որ գեղեցիկ աղջիկներն անհոգ կյանքի են ձգտում: Դա իրականում այդպես չէ, պարզապես գեղեցկուհիներն իրենց շատ են սիրում և թույլ չեն տալիս, որ իրենց նեղացնեն: Նրանք լավ են սովորում, հաջողությունների են հասնում աշխատանքում, սիրված են ընկերների կողմից, բայց անձնականն այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանային:
Գեղեցիկ աղջիկն իմաստ չի տեսնում անհեռանկարային հարաբերություններում
Նա ցանկանում է, որ ամեն բան իմաստավորված լինի և որ այդ հարաբերություններն ինչ-որ բանի հանգեցնեն: Իսկ պարզապես ժամանակ ծախսել տղամարդկանց վրա նա չի ցանկանում:
Նա ցանկանում է, որ իր տղամարդն արդեն հասուն և ձևավորված լինի որպես անհատ
Աղջիկը չի ցանկանում հանդիպել անբանի հետ կամ տղայի, ում գլխում քամի է, և ով չգիտի, թե ինչ է ուզում այս կյանքից: Անորոշությունը սարսափելի բան է:
Գեղեցիկ աղջիկն ուզում է համոզված լինել, որ իրեն իր արտաքինի համար չեն սիրում
Իրականում ծանր է չիմանալը, թե, վերջիվերջո, ձեզ ինչի համար են սիրում՝ արտաքինի՞, թե՞ հոգու, այդ պատճառով նա միշտ շփոթված է, դա էլ նրան միշտ հետ է պահում նոր ծանոթություններից: