Tert.am-ը գրում է.

«ՊանԱրմ»  ամերիկյան ընկերությունն, այո՛, կատարում է ծառայություն՝ ԱՄՆ-ում հեռարձակելով Հանրային հեռուստաընկերությունը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանի հայտարարություններին, թե առանց մրցույթ հայտարարելու, չնչին գումարով ԱՄՆ-ում վերահեռարձակման իրավունք է տվել «ՊանԱրմ» մեդիահոլդինգին, Արա Շիրինյանը նշեց, որ թվերի միջև մանիպուլյացիա կար։

«Ներկայացված թվերի միջև թեթև մանիպուլյացիա կա, ավելի լավ առաջարկ մենք չունենք»,-ասաց Արա Շիրինյանը:

Նա տեղին չհամարեց այն դիտարկումը, որ վերահեռարձակման համար Հանրային հեռուստաընկերությանը շատ ավելի քիչ գումարներ են վճարվել: «Մենք այստեղ կարող էինք ավելի շատ գումար ծախսել, որպեսզի «Առաջին ալիքը» հնարավորություն ունենար ԱՄՆ-ում հեռարձակվելու»,-ասաց նա:

«Մեր խնդիրը Առաջին ալիքը Միացյալ նահանգներում հեռարձակելն է, եթե մենք ունենայինք ավելի լավ առաջարկ, կօտվեինք: Ի դեպ՝ այն պահանջները, թե ինչու մրցույթ չենք անցկացնում, իրավաչափ չեն, բիզնեսի մասին կան կանոններ, եթե մրցույթ ենք անցկացնում, գինը թանկանում է, ընդ որում՝ մի դաշտում, որտեղ սահմանափակ է: Իսկ այլ երկրում մրցույթ անցկացնելն աշխատատար է, մենք պետք է ավելի շատ փող ծախսեինք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել