Երևանի նախկին փոխոստիկանապետ

Զարմանում ես, երբ լրագրողները ՀՀ տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական գործիչների հարցնում են. «Հավատո՞ւմ եք, թե՞ ոչ Կիպրոսի դատախազի հայտարարությանը...»: Իսկ ի՞նչ կապ ունի` հավատում են, թե ոչ:
Ի՞նչ պետք է ասեր Կիպրոսի դատախազը: Պետք է ասեր, որ իրենց երկրում բարդա՞կ է, ով ինչ ուզում` անո՞ւմ է, ով ինչ ուզում` կեղծո՞ւմ է, խախտո՞ւմ է... Ի՞նչ պատասխան էիք ուզում լսել...
Բայց նման մակարդակի պաշտոնյան նաև իրավունք չունի միանգամից կտրուկ և միանշանակ պատասխան հնչեցնի: Մենք ապրում ենք 21-րդ դարում, գերզարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկայի դարում, ուստի ոչ մի կեղծիք կամ խախտում բացառված չէ…
Այնպես որ, հանգստացեք և սպասեք պաշտոնական պատասխանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել