Օսկանյանի գործերը կարծես թե լավ չեն, որովհետև ինչ-ինչ պատճառներով «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Օսկանյանի հետ իր բոլոր կապերն է խզել մեծ բարերար ու համաշխարհային մորմոնության առաջնորդ Ջոն Հանթսմանը:
«Ժողովրդի» աղբյուրներով` մուլտիմիլիոնատեր աղանդավորն անգամ դադարեցրել է «Սիվիլիթասի» ֆինանսավորումը:
Թերթը փորձել է մանրամասներ ստանալ «Սիվիլիթաս» հիմնադրամից, սակայն հիմնադրամի նախագահ Սալբի Ղազարյանը հայտարարել է, որ մեկնաբանություններ չունի այս առնչությամբ: Ուշագրավը նա է, որ Հանթսմանը կապերը խզում է փողեր լվալու հայտնի սկանդալից ամիսներ անց, ուստի ենթադրում եմ, որ պատճառն այլ հարցում է: Գուցե խնդիրը Օսկանյանի կողմից արկածախնդիր ու անհասկանալի քաղաքական կուրս վարե՞լն է... 
Կարծում եմ` այս հարցն այդպես էլ բաց կմնա, իսկ այ «Սիվիլիթասի» հետագա ճակատագիրն այդքան էլ անամպ չի թվում այլևս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել