Մեկ տարի առաջ «դուխով» կեպկով տղաներ ու աղջիկներ կային, որոնք կայֆավատ էին լինում ՀՀԿ-ական պատգամավորների վրա սեփական կարծիք չունենալու, մեկ կենտրոնից կառավարվելու համար: Եվ ինքնավստահ հայտարարում էին, թե իրանք «կնոպկա սեղմող» չեն լինելու, մինչդեռ անգամ 9 ամիսը բավարար էր ապացուցելու համար, որ իրանք սկի էդ կնոպկեն չեն կարում նորմալ սեղմեն, Ռուբինյան Ռուբոյի ազիզ արև:
Մի քանի ամիսը բավարար էր, որ երբեմնի «դուխովները» դառնային հնազանդ: Կամ թռնեին լրագրողների հարցերից, կամ էլ էն կարգի էշություններ դուրս տային, որ արգելվեր խոսելը, Աղազարյան Հովիկի արև:
Էս սաղ ինչի՞ հիշեցի։ Ուրեմն՝ էսօր Թևոսյան Վահագը պոստ ա գրել, թե ՀՔԾ-ից իմացել ա, որ քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի՝ կնոջն ու անչափահաս երեխեքին տեսակցելու արգելքը հանվել ա:
Պարզ ա, չէ՞, որ էդ արգելքն առանց Վահագի էլ հանվելու էր, քանի որ փաստաբանները երեկ չախել էին «բանից անտեղյակ» ՀՔԾ պետին:
Բայց Վահագներն ու մնացածները վաղը-մյուս օր մարդկանց աչքերին նայելու իրանց շանսն են էսօր փորձում վաստակել, քանի որ գիտակցում են, որ էս ամենը շուտով ավարտվելու ա, բայց իրանք պիտի փորձեն ապրեն էս քաղաքում: Համենայն դեպս, պիտի փորձեն: