«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում է զինվորական վարժանքներից խուսափելը և զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառի զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալը համարվի վարչական իրավախախտում:
Վարչական իրավախախտման հեղինակը կպատժվի 30 հազար դրամ տուգանքով, իսկ եթե նույն արարքը կրկնվում է մեկ ամսվա ընթացքում, տուգանքի չափը դառնում է 50 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել