Hetq.am-ը գրում է.
«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտնում է, որ այսօր` ժամը 19:30-ին, Ավան թաղամասի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում նախաձեռնում է պիկետ:
«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտենք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- նշվում է շարժման հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/27897/piket-harsnaqari-taratsqum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



