Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» նախկին խաղացող Չավիի մասին, որն այժմ մարզիչ է աշխատում Քաթարում:

Մասնագետի կարծիքով՝ նախկին ֆուտբոլիստը կարող է գլխավորել «Բարսելոնան»։

«Վաղ թե ուշ դա տեղի կունենա, Չավին կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։ Նա դեռ շատ երիտասարդ է, բայց մի օր դա տեղի կունենա։ Չավին հասկանում է ֆուտբոլը և ամբողջությամբ տրվում է աշխատանքին», – Գվարդիոլայի խոսքն է փոխանցում Catalunya Radio-ն։

Չավին բազմիցս խոստովանել է, որ իր մարզչական կարիերայի նպատակը «Բարսելոնան» գլխավորելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել