Նոյեմբերի 2-ին՝ լուսադեմից սկսած, հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 15-20 մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա, կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում՝ -1․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2713161255413773&set=a.790094277720490&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել