Pastinfo.am-ը գրում է.

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունները կիսում են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդման ժամանակ հնչեցրած տեսակետները, ավելին՝ Փաշինյանը խոսում է Մնացականյանի շուրթերով։

«Եթե այդպես չլիներ, ապա այսօր` այս պահին, Մնացականյանն այլևս վաղուց ԱԳ նախարար չէր լինի: Բայց նա պաշտոնավարում է, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը լիովին համամիտ է նրա հետ և կիսում է այդ խայտառակ հարցազրույցի ողջ պատասխանատվությունը: Հայաստանի նոր իշխանությունն իրոք կիսում Մնացականյանի արտահայտած խոսքերն ու դիրքորոշումը, եթե Փաշինյանի հանրահավաքային և արդեն իրեն սպառած հեղափոխական պաթոսը մի կողմ դնենք` ապա Փաշինյանն ուղղակի խոսում է Մնացականյանի շուրթերով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայկ Մարտիրոսյանը։

Քաղաքագետի կարծիքով, Մնացականյանի կարողությունները զբաղեցրած պաշտոնին համապատասխան չեն, այդ պատճառով էլ փոխանակ Ադրբեջանի հարձակումների մասին խոսելուն, հարցազրույցի ընթացքում պաշտպանվողի և մեղավորի դեր է ստանձնել. «Բայց ես խնդիրն անգամ դրանից էլ խորն եմ դիտարկում: Մենք արդեն երեք տասնամյակ է ինչ ներշնչվել ենք, որ լավ դիվանագետը համր դիվանագետն է, որ շատախոսել գիտե, բայց խոսել` ոչ: Մեզ ներարկվել է, որ դիվանագետի մասնագիտությունն ու աշխատանքն է անընդհատ խուսանավելը, ոչինչ չասելը, անգույն, արտահայտություններ անելը և մտքեր բաշխելը, որոնք դրանց հայրենիք Արևմուտքում արդեն մեկ տասնամյակից ավելի է ուղղակի դուրս են մղվել դիվանագիտական բառապաշարից: Եվ հիմա ունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք պրոֆեսիոնալ են, բայց, փաստորեն, հենց այն բաներում` որոնք նշեցինք: Իսկ այլ խոսքերով` ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև` դիվանագետ էլ չեն: Չմոռանանք նաև, որ Մնացականյանը նախկին ռեժիմի պրոդուկտ է, դրա ներքո է ողջ կյանքում աշխատել, իսկ նախկին ռեժիմը ապա քաջալերում էր ազգային մոտեցումներն ու պատմությանը հղում անելը: Բայց ես խնդիրն անգամ դրանից էլ խորն եմ դիտարկում: Մենք արդեն երեք տասնամյակ է ինչ ներշնչվել ենք, որ լավ դիվանագետը համր դիվանագետն է, որ շատախոսել գիտե, բայց խոսել` ոչ: Մեզ ներարկվել է, որ դիվանագետի մասնագիտությունն ու աշխատանքն է անընդհատ խուսանավելը, ոչինչ չասելը, անգույն, արտահայտություններ անելը և մտքեր բաշխելը, որոնք դրանց հայրենիք Արևմուտքում արդեն մեկ տասնամյակից ավելի է ուղղակի դուրս են մղվել դիվանագիտական բառապաշարից: Եվ հիմա ունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք պրոֆեսիոնալ են, բայց, փաստորեն, հենց այն բաներում` որոնք նշեցինք: Իսկ այլ խոսքերով` ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև` դիվանագետ էլ չեն: Չմոռանանք նաև, որ Մնացականյանը նախկին ռեժիմի պրոդուկտ է, դրա ներքո է ողջ կյանքում աշխատել, իսկ նախկին ռեժիմը ապա քաջալերում էր ազգային մոտեցումներն ու պատմությանը հղում անելը»:

Դիտարկմանը, թե հարցազրույցի ամբողջ ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ ԱԳՆ-ն Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն զբաղվում է ներկայիս իշխանությունների «PR»-ով և փորձում ապացուցել, թե որքան լավն են նրանք, քաղաքագետը պատասխանեց. «Դա դարձյալ պայմանավորված է ամբողջ կյանքում դրսում աշխատելով, բայց այդպես էլ դուրսն ու աշխարհը չտեսնելով, չճանաչելով: Մարդիկ խորքային գաղափարական պատկերացումներ չունեն թե ինչ է կատարվում աշխարհում: Որովհետև մակերեսային` արարողակարգային ձևականություններն են սերտել և մասնագիտական կրթություն չունենալով` աշխատանքային փորձառությունում արտաքինը շփոթել են բովանդակության հետ: Իսկ երկրորդը`էլի այն ինչ պաշտոնյաներից պահանջում է բարձրագույն իշխանությունը, դա էլ մատուցվում է աշխարհին»:

Անդրադառնալով հարցազրույցի վերջին հատվածին, երբ լրագրողը խոսում է ռազմավարական գործընկերոջ ընտրության մասին և Մնացականյանն ասում է՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկերներ են Հայաստանի համար, Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի կողմից նման մոտեցումը խելամիտ ու խոհեմ կլիներ, եթե իրականությանը համապատասխաներ. «Կա մի իրավիճակ, երբ թե՛ Ռուսաստանում և թե՛ Արևմուտքում չեն հասկանում թե այլևս որն է Հայաստանի գիծը և ուր է շարժվում այս երկիրը: Եվ արդյունքում երկու կողմում էլ այլևս անվստահություն է տիրում, երկու կողմում էլ տարակուսած են, երկու կողմում էլ այլևս պաշտոնական Երևանին լուրջ չեն ընկալում: Չի կարող, ուղղակի չի կարող լուրջ ընկալվել մի իշխանություն, որ սերտել է դասագրքային ձևակերպումներ, բայց ոչ մի «իզմ» չի դավանում և ոչ մի ծրագրված, մտածված ուղի չունի: Դա իրականում ազգային ողբերգություն է, որ մենք, որպես երեսուն տարի ավերիչ ռեժիմների կողմից ձևախեղված մի հասարակություն` դեռևս չենք տեսնում, չենք ուզում տեսնել և ավելին` պայքարում ենք չտեսնելու համար: Մնացականյանի հարցազրույցը լակմուսի թուղթ էր Հայաստանի նոր իշխանությունների որակի և բովանդակության առումով: Արդյո՞ք հասկացան դա հասարակությունում: Չեմ կարծում: Եվ այդտեղ է մեր ամենամեծ ողբերգությունը»,-շեշտեց քաղաքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել