Tert.am-ը գրում է.

Ի վերջո, իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը բոլոր ընկերությունների համար գործելու է՝ անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում՝ հանքարդյունաբերության, մեդիադաշտի, թե այլ. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ այս փուլում գործիքներ են քննարկվում, և հարցը միանշանակ չէ. խնդիր է  առաջանում հատկապես ճյուղային օրենսդրության հետ:

«Մասնավորապես, միայն ինքնահայտարարագրման գործիքը չի կարող բավական լինել, միջազգային պրակտիկայում տարբեր է հավաքվող ինֆորմացիան, և տարբեր է հասանելիության աստիճանը: Այսինքն՝ հարկային մարմինները դերակատարություն ունեն այդ հարցում: Հարց է առաջնում՝ այդ ինֆորմացիայից ի՞նչն է օգտագործվում և ո՞ւմ է հասանելի՝ միայն իրավապահ մարմինների՞ն, թե ամբողջ հասարակությանը:

Այդ հարցերն առանձնացրել ենք, որպեսզի քննարկենք միջազգային գործընկների հետ, որոնք լավագույն փորձն են կուտակել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել