Մայրս միշտ ասում էր, որ տանը գործ չանեմ, մինչ ամուսինս չի եկել: Նա կմտածի, որ ոչինչ չեմ անում, իսկ տունն ինքն իրեն է կարգի բերում: Ես չէի հավատում, մինչև…
Մի օր միասին զրուցում էինք, և թեթև լեզվակռիվ սկսվեց.
- Ես ավելի շատ եմ հոգնում, քան դու, քանի որ ավելի ուշ եմ վերադառնում տուն:
Ես ասացի.
- Հետո ի՞նչ, մինչ դու ճանապարհին ես, ես տունն եմ կարգի բերում:
- Դե, ի՞նչ ես ասում, դու ոչինչ չես անում: Երբ գալիս եմ տուն, դու հեռախոսով ես զբաղված:
- Հա՞… Իսկ, ըստ քեզ, ո՞վ է մաքրում տունը: Սպասուհի դեռ չունենք:
- Բայց տունն առանց այն էլ մաքուր է, այստեղ բան չկա անելու:
- Դե լավ: Այսուհետ ոչինչ չեմ անի, կգամ աշխատանքից և կհանգստանամ: Տեսնեմ, թե ինչպես է տունը մաքուր մնում:
Անցնում է 3 օր: Լվացարանը, սանհանգույցը, սալիկներն արդեն կեղտոտ են: Հատակը փոշոտ և փշուրոտ է: Ամուսինս դժգոհ է, բայց լռում է:
Պետք է նշեմ, որ մեզ հետ ապրում են ամուսնուս ծնողները: Հայրն անդադար ամեն ինչ իրար է խառնում, նրան չի լինի փոխել, իսկ մայրը հաշմանդամ է, այդ պատճառով էլ բոլոր գործերն ինձ վրա են:
Անցնում է մի շաբաթ, հատակներին հնարավոր չէ նայել, փոշու հաստ շերտ է գոյացել: Ամուսինս դեռ ոչինչ չի ասում: Անցնում է երկու շաբաթ:
- Լավ, ներիր: Ուզո՞ւմ ես, միասին կարգի բերենք տունը:
Այդ օրվանից հերսություն չեմ անում, միևնույնն է, չի գնահատվում: Այժմ տան գործերն անում եմ միայն ամուսնուս ներկայությամբ, և նա միանում է ինձ: