Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը:

Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը:

Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել