Armsport.am-ը գրում է.

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոստովանել է, որ Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Ռոմայի» հետ խաղում (1-2) իր թիմից ավելին էր սպասում:

«Այո՛, ավելին էի սպասում: Վերջին խաղերում շատ ենք սխալվել, այսպիսի կարգավիճակ ունեցող ակումբի համար՝ չափազանց շատ: Իմաստ չկա ժխտելու, որ հիմա թիմում ծանր իրավիճակ է: Շարունակում ենք բացահայտ սխալներ գործել: Մեր դարպասն ընդունած երկու գոլերն էլ նման սխալների արդյունք էին:

Գիտեինք, որ «Ռոման» պրեսինգի է դիմելու, բայց մենք շատ հեշտ էինք գնդակ կորցնում: Բացի դրանից, հասկանում էինք, որ մրցակիցը վտանգավոր է լինելու ստանդարտների իրացման ժամանակ: Բայց այդ դրվագներում ևս լավ չգործեցինք:

Ավելի վատ խաղացինք, քան «Լեչչեի» հետ նախորդ տուրում: Եթե գնդակը պաշտպանությունից դանդաղ է հասնում հարձակմանը, գրոհելը բարդ է»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել