Armdaily.am-ը գրում է.
Մենք ունենք ոչ հեղափոխական ՀՆԱ-ի աճ։ Այս մասին այսօր, Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Պետք է խոսել ներդրումների մասին։ Ինչպես գնահատվում է, այս պահին 17-5.-ից 18 տոկոս է, և ցուցանիշը , և այն ցուցանիշը, որը կա 0.6 տոկոսի աճի մասին է խոսում։ Հարց է առաջանում, ինչի է այդքան ցածր։ Ես այս պաշտոնական թվերը երբ նայում եմ, հասկանում եմ, որ ներդրումների ծավալները շատ-շատ հեռու են ցանկալի թվերից։ Հարկ է նշել, որ օտարերկրյա իրական ներդրումները, որի հիման վրա պետք է ձևավորվեն ցանկալի ցուցանիշները չափազանց հեռու են ցանկալի կետից։ Ինձ հետաքրքիր է նաև աճի կառուցվածքը, աճի որակի մասին է պետք խոսել։ Քանի որ այն ինչ ունենք, դրանով աճի որակը չի լավանում»,-ասաց Մելքումյանը։
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց՝ ասելով. «Երբ ասում եք որ սա հեղափոխական չէ, պետք է հասկանալ, թե որը կլիներ հեղափոխական։ Պետք է ունենանք կայուն միջավայր, դա քննարկելու թեմա չէ կարծում եմ։ Ինչ վերաբերվոմ է ներդրումների հետ կապված դիտարկմանը, ապա պետք է ասել, որ ձեր դատողությունների շարքը հասկանալի է և տրամաբանական, ասում եք որ թիվը չի կարևոր, մենք ենք ասում, որ այո, թիվը չի կարևոր։ Գաղտնիք չէ, որ յուքանչյուր տնտեսվարող նոր տնտեսական միջավայրին հարմարվելու խնդիր ունի, նրանք պետք է հարմարվեն և շատ բան կախված է նրանից, թե որքան արագ մենք կհարամարվենք իրար։ Բոլորովին այլ մակարդակում պետք է տեսնենք տնտեսկան աճի ցուցանիշները»։
Մելքումյանի դիտարկմանը, որ ինքը խնդրում եմ կոնկրետ թվերը մեկնաբանել և ոչ թե ընդհանուր դատողություններ անել, կոնկրետ թվերի մասով գնահատականներ տալ, նախարարը պատասխանեց. «Ներդրումը չի ունենում աջակցություն, ներդրում հնարավոր է միայն հաշվարկների արդյունքում, հակառակ դեպքում ներդրումը գործնականում անհնար է, քանի որ ինչքան էլ այն փոքր լինի, պետք է լինի կարողությունների վերանայում։ Մեզ պետք է կապիտալի շուկայի ձևավորում, այդ դեպքում արդեն կլինի ներդրումների ավելի մեծ ծավալ»։