Armdaily.com-ը գրում է.
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի ունեցվածքը: Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ազատման դիմում է ներկայացրել:
Ով է Վիկտոր Մնացականյանը
Ծնվել է 1977թ․ հունիսի 25-ին։ 2008-2011թթ. եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը։
2015թ.-ին մի շարք այլ անձանց հետ հիմնել է «Հայ ռեսուրս» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ 2017թ.-ից եղել է Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահը։ «Պահպանվում է երևանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության անդամ է։ ակտիվ մասնակցել է հեղափոխությանը: Նրա նշանակման ժամանակ շատերը քննադատում էին ներկա իշխանություններին՝ նշելով, թե Մնացականյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է:
Մնացականյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2019-ի գարնանը՝ օպերայի հարակից տարածքների ապամոնտաժման ժամանակ:
Ունեցվածքը
Մնացականյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 բնակարան, 2 առանձնատուն և 1 հողին ամրակցված անշարժ գույք: Նա 2018 թվականին 40 հազար դոլարով ձեռք է բերել VOLVO XC 90 2.5T մակնիշի ավտոմեքենա:
Նա նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է 45000.00, 6300.00 և 100000.00 դրամ արժողությամբ 3 բաժնեմաս:
Նրա փոխառությունները կազմել են 2000000.00 դրամ։
Մնացականյանի դրամական միջոցները կազմել են 950,000.00 դոլար և 112,000,000.00 դրամ:
Նրա եկամուտները կազմել են 713,906.00դրամ:
Մնացականյանը հարկային տարում 45 հազար դրամով բաժնեմաս է ձեռք բերել, որը հարկային տարվա վերջում նույնչափ էլ մնացել է:
Նա նաև թանկարժեք ժամացույցների հավաքածու ունի:
Հարկային տարվա վերջում նրա եկամուտները կազմել են 1,675,770.00դրամ:
Մնացականյանի կինը՝ Զարուհի Կարապետյանն ունեցել է 8մլն դրամ և 45 հազար դոլար դրամական միջոց, ինչպես նաև 515,561.00 դրամ եկամուտ: