Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչը կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար «Օսկար» պատվավոր մրցանակի է արժանացել:

Պատվավոր մրցանակի շնորհման 11-րդ արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Լոս Անջելեսում:

«Պերճախոսությամբ չփայլող Դևիդ Լինչը ստանում է իր պատվավոր «Օսկար»-ը»,- գրված է Ամերիկյան կինոակադեմիայի Twitter-յան էջում:

Ռեժիսորը, իրոք, պերճախոս չէր: Մրցանակը ստանալիս նա ասել է` «Դուք հետաքրքիր ճաշակ ունեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել