Մանուկների ճարպակալումը կապված է ուղեղի աշխատանքի հետ՝ ասում են Քեմբրիջի և Յեյլի համալսարանների հետազոտողները: Այս մասին գրում է Oxford Academic-ը: Հաղորդվում է, որ գիտնականները հետազոտել են ինը-տասնմեկ տարեկան 2700 երեխաների՝ ինչպես չափավոր, այնպես էլ հավելյալ քաշով: Չափել են բոլորի գլխուղեղի կեղևի հաստությունը և համեմատել այն մարմնի զանգվածի ինդեքսի հետ (սա քաշի և հասակի հարաբերակցությունն է):
Պարզվել է, որ ավելի գիրուկների ուղեղային կեղևը նկատելիորեն բարակ է, և դա հատկապես վերաբերում է նախաֆրոնտային հատվածին: Եվ դա անկախ երեխայի սեռից, տարիքից, ազգությունից, ծնողների կրթությունից և եկամուտներից:
Նախաֆրոնտալ հատվածը պատասխանատու է ճանաչողական վերահսկողության գործառույթների համար՝ առաջադրանքներ կատարելու ունակություն, երկրորդական խնդիրներից կարևոր հարցերը առանձնացնելու, պետական տեղեկությունները անպետքականից տարանջատելու, գործողությունները համակարգելու համար և այլն:
Գիտնականները հույս են հայտնել, որ գիրացած երեխաների մոտ ուղեղի կեղևի հաստությունը կավելանա, եթե նիհարեն: Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշ ունեցող երեխաների մեծ մասը պահպանում է նույն կազմվածքը մեծահասակ դառնալուց հետո: