Armlur.am-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին սպանություն էր տեղիունեցել Երեւանում: Ժամը 01:10-ի սահմաններում Վարդաշեն 2-րդ փողոցիշենքերից մեկի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել էր տանտիրուհու` 64-ամյա Ց. Բ.-ի դին:

Դեպքից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը` պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Կազմվել է քննչական պլան:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած սպանության քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները հարցաքննել են սպանված 64-ամյա կնոջ ամուսնուն, որը ուշագրավ ցուցմունք է տվել: Մասնավորապես, ամուսինը իրավապահներին հայտնել է, որ այդ օրը տանն են եղել, հետո ինքը որոշել է տնից դուրս գալ, գնալ ընկերների հետ հանդիպման, գնացել է ու երբ երեկոյան վերադարձել է տուն, տեսել է կնոջը սպանված, իսկ տունն էլ տակնուվրա արած:

Արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով կալանավորվել էր 46-ամյա Գ. Մ.-ն: Իսկ ինչո՞ւ է 46-ամյա Գագիկը սպանել 64-ամյա իր բարեկամուհուն: «Ժողովուրդ» օրաթերթին սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` սպանված կինը 46-ամյա Գագիկին պարտքով գումար է տվել, որից հետո զանգահարել է Գագիկին եւ ասել, որ պարտքը հետ վերադարձնի: Գագիկը ասել է, որ հիմա չի կարող այն հետ վերադարձնել:

Մի օր սպանված 64-ամյա կինը Գագիկին ասում է, որ իրեն պատկանող վզնոցը վերցրելէ եւ այն վաճառել է պարտքի դիմաց: Արդյունքում, վզնոցի պատճառով Գագիկի եւ 64-ամյա կնոջ միջեւ սկսվում է տհաճ խոսակցություն, որի հետեւանքով Գագիկը սպանում է 64-ամյա կնոջը, որն իր բարեկամուհին էր:

Ասել է թե` գումարի պարտքի, մեկ վզնոցի վաճառելու հետեւանքով 64-ամյա կինը սպանվեց, այն էլ` իր բարեկամի ձեռքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել