Ամերիկյան գաղտնի ծառայությունը հարցաքննել է ռեփեր Էմինեմին՝ իբր իր երգերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա դստեր՝ Իվանկայի հասցեին հնչեցված սպառնալիքների պատճառով: Այս մասին հաղորդում է BuzzFeed-ը:
Պարբերականի տվյալներով՝ ռեփերը «սպառնացել է պաշտպանության տակ գտնվող անձանց»: Մասնավորապես, սպառնալիքները կարող էին լինել Էմինեմի այն տողերում, որոնք նա հնչեցրել է 2017 թվականին «BET Hip Hop Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Այդ ժամանակ նա Թրամփին Կամիկաձե էր անվանել, «որը հնարավոր է միջուկային հոլոքոստ առաջացնի»:
Բացի այդ՝ Իվանկա Թրամփի հասցեին սպառնալիքներ են նկատվել Revival վերնագրով երգում:
Հարկ է նշել, որ գաղտնի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ռեփերի հարցաքննության մասին տեղեկատվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել