Կարելիայում արջը կրկեսային շոուի ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա: Ականատեսը պատմել է դեպքի մանրամասները, գրում է life.ru-ն:

«Ներկայացման ժամանակ վարժեցնողն արջին ուտելիք տվեց: Ուտելիքն արջին հավանաբար քիչ թվաց, և նա հարձակվեց վարժեցնողի վրա: Միջադեպի առաջին մի քանի վայրկյանների ընթացքում հադիսատեսը մտածեց, թե տեսարանը բեմադրության մաս է կազմում»,- պատմել է ականատեսը:

Կնոջ խոսքով՝ խուճապը սկսվել է այն ժամանակ, երբ վարժեցնողի օգնականը դուրս է հանել մտրակը և հարվածել է կենդանուն՝ փորձելով հեռացնել նրան գետնին տապալված վարժեցնողից: Այս ամենը տեսնելով՝ մարդիկ սկսել են փախչել դահլիճից: Այդ պահին, ականատես կինն արդեն չի տեսել՝ ինչ է կատարվում, քանի որ ստիպված է եղել փակել երեխայի տեսադաշտը, որպեսզի նա չհասկանա կատարվածը:

«Արջին բավականին արագ հեռացրին ուտելիքի և մտրակի օգնությամբ, սակայն, այնուամենայնիվ, արջը հասցրեց կատաղած վիճակով վազել բեմի երկայնքով, ինչը սարսափելի վախեցրեց հանդիսատեսին»,- հավելել է կինը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի երեկոյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել