Armsport.am-ը գրում է.

Հավանական է, որ Թոմաս Մյուլերը ձմռանը կլքի «Բավարիան»:

Bild-ը հայտնում է, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը». ըստ պարբերականի` երկու թիմերն էլ ցանկանում են գործարքն իրականացնել ձմռան տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մյուլերի և «Բավարիայի» ղեկավարության` հատկապես Ուլի Հյոնեսի միջև հարաբերությունները լարված են: Ֆուտբոլիստն իր դժգոհությունը չէր թաքցրել այն ժամանակ, երբ մյունխենյան ակումբը ձեռք էր բերել Ֆիլիպե Կոուտինյոյին:

Մյուլերը հայտնել է, որ չի համակերպվում պահեստայինի կարգավիճակին և առաջարկի դեպքում կդիտարկի այն: ՄՅՈւ-ն և «Ինտերը» դեռ քայլեր չեն ձեռնարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել