Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել է «Սլավիային», իսկ կատալոնական թիմի առաջին գոլը խփել է Լիոնել Մեսսին: Արգենտինացին բացել է գոլերի հաշիվը ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում:

«Բարսելոնայի» ավագն առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 15 անընդմեջ խաղարկություններում:

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել ՉԼ-ի 14 անընդմեջ խաղարկություններում: Պորտուգալացին գոլ չի խփել ՉԼ-ի` իր մասնակցած առաջին 3 մրցաշրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել