«Ժամանակ» թերթը գրում է.
«Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանը արդեն տևական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը:
Ճիշտ է, Հանրային խորհուրդն ու դրա նախագահը պարտավոր չեն ամեն ինչում համամիտ լինել իշխանության հետ, սակայն հանրության տեսակետը ներկայացնելն ու ընդդիմադիր գործունեությունը տարբեր բաներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել