Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով անելու հավանականությունը՝ խուսափելու համար փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող ծախսերից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակներում հուշագիր ստորագրել փոխըմբռնման մասին: Սարգսյանը մասնավորեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել անմիջականորեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել