1980թ. հուլիսին Թերի Ֆոքսը վազեց 143 կմ և ճանապարհի վերջում մահացավ...

Ֆոքսի կենսագրությունը արտասովոր կետեր չուներ: Նա ծնվել է Կանադայում: Զբաղվել է բասկետբոլով, երազել է դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Դպրոցից հետո փասթաթղթերը համալսարան է հանձնել, սակայն ահա թե ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը:

1977թ. Թերին աջ ոտքի շրջանում ցավ զգաց: Պարզվեց՝ ոսկորի քաղցկեղ ունի, հետևաբար, նրա ոտքն անդամահատեցին: Դրանից հետո երիտասարդի կյանքն անցնում էր հիվանդանոցներում դեղեր ընդունելով, ցավեր զգալով, քիմիաթերապիաներով և այլն: 17 տարեկանում դժվար էր նման կենսակերպ վարելը, սակայն իր սպորտային պլանները, այնուամենայնիվ, Թերին չանտեսեց: Նրան հաջողվեց այդ նպատակներն իրագործել և դառնալ պատմության մի մասնիկ:

3 տարի անց աթլետը որոշում կայացրեց օվկիանոսից օվկիանոս ձգվող մարաթոն անցկացնել և նվիրաբերված գումարը տրամադրել օնկոլոգիական հիվանդությունների ուսումնասիրություններին: Նա յուրաքանչյուր կանադացու առաջարկեց մեկ դոլար նվիրաբերել:

Անգամ առողջ մարդիկ նման հեռավորություն չեն կարող անցնել, ուր մնաց՝ հիվանդ ոտք ունեցող անձը: Սակայն Թերրին մեկ տարուց ավելի մարզվում էր ամեն օր:

Այսպես՝ «Հույսի մարաթոնը» մեկնարկեց 1980թ. ապրիլի 12-ին: Ֆոքսն իր առողջ ոտքը խորհրդանշական կերպով ընկղմեց Ատլանտյան օվկիանոսի մեջ, և երկրորդ անգամ պատրաստվում էր դա անել մարաթոնի ավարտին՝ արդեն Խաղաղ օվկիանոսում:

Չնայած որ հիվանդ ոտքը պրոթեզավորված էր, երիտասարդը կարողացավ վազել 42 կմ: Հիվանդությունն անդադար իր մասին հիշեցնում էր, և Թերրին աստիճանաբար կորցնում էր ուժերը: Սակայն իր առջև դրված նպատակը, ուժն ու մարդկանց աջակցությունը մեծ հույսեր էին տալիս Թերրիին: Չնայած ԶԼՄ-ների քիչ աջակցությանը՝ մարդիկ իսկապես սրտանց նվիրաբերություններ էին կատարում:

5 ամիս վազելուց հետո երիտասարդին հաղթեցին մետաստազները, և նա դադարեցրեց վազքը սեպտեմբերի 1-ին Օնտարիոյում:

Թերրի Ֆոքսն անդադար վազել է 143 օր, 5373 կմ և հավաքել ավելի քան 24 միլիոն դոլար: Նա անգամ չկարողացավ հասնել իր 23-րդ տարեդարձին, սակայն նպատակին մասնակիորեն հասավ: 24 միլիոն կանադացի նվիրաբերում կատարեց: Այժմ ոչ միայն Կանադայում, այլև աշխարհի 50 այլ երկրներում ամեն տարի անց է կացվում Թերրի Ֆոքսի անվան բարեգործական մարաթոն: Ինչպես և երազում էր երիտասարդը, հավաքված միջոցներն ուղղվում են օնկոլոգիական հիվանդությունների ուսումնասիրություններին: Թերրի Ֆոքսի հիմնադրամն արդեն հավաքել է ավելի քան 360 միլիոն դոլար:

Ինչպես ասել է Դոկտոր Հաուսը․ «Պետք չէ արժանապատվորեն մահանալ. պետք է արժանապատվորեն ապրել»: Երիտասարդի կյանքը կարճ, սակայն իսկապես արժանապատիվ է եղել: Նա մինչ օրս միլիոնավոր մարդկանց սրտերում և մտքերում է ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել