Դերասան Առնոլդ Շվարցենեգերը հազիվ է փրկվել մահից սրտի վեցերորդ վիրահատության ընթացքում, հաղորդում է Mirror-ը:
Նշվում է, որ 2018-ի մարտին փոխարինվել է աստղի թոքային փականը: Չնայած առաջացած խնդիրներին՝ վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել:
72-ամյա դերասանը նշել է, որ երբեմն առողջական խնդիրներ է ունենում, բայց նախկինի նման դեռևս կարող է էկրաններին հայտնվել մերկ իրանով: Նա նաև պարծեցել է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց գնացել է մարզասրահ:
«Տարիքի հետ ավելի դժվար է դառնում: Մարմինն արդեն քեզ չի ներում ամեն ինչ, ինչպես նախկինում: Պարզապես պետք է ավելի շատ մարզվել, ավելի շատ կրկնել»,- ասել է Շվարցենեգերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել