Բրիտանական Փենզանս քաղաքում ծովային ձուկը օգնել է տեղի բնակչին գտնել իր ամուսնական մատանին, որը վերջինս կորցրել էր լողալու ժամանակ, հաղորդում է The Cornishman պարբերականը:

Ինչպես պարբերականին պատմել է Դեն Լևինը, նա լողալիս է եղել ժայռոտ հրվանդանի երկայնքով և մոռացած է եղել հանել մատանին: Կորուստը տղամարդը հայտնաբերել է 400 մետր լողալուց հետո:

Վշտացած տղամարդը պատմել է իր խնդրի մասին Facebook-ում և խնդրել է տեղի զբոսաշրջիկներին և ձկնորսներին իրեն վերադարձնել մատանին, եթե հանկարծ գտնեն: Լևինը նաև պատմել է, որ մատանիի դիզայնն իր կինն է մշակել և այն իր համար չափազանց թանկ է: Նա խոստովանել է, որ գրառումն արել է առանց առանձնակի հույսի:

Սակայն, երբ հաջորդ օրը ամուսինները զբոսնել են ափի երկայնքով, նրանք ուժեղ ճողփյուն են լսել: Ծանծաղուտում մի ձուկ է հայտնվել, և երբ զույգը կռացել է, որ հիանա նրանով, նրանք ջրի հատակին նկատել են կորած մատանին:

Բրիտանացին այս պատմությունը պատմել է սոցցանցերում և ավելացրել է, որ սկսել է հավատալ հրաշքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել