Lonely Planet տուրիստական պորտալը կազմել է այն երկրների վարկանիշը, ուր արժե այցելել 2020 թվականին:

Առաջին տեղում հայտնվել է Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ կտորն այցելուներին հնարավորություն է ընձեռում զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակ ապրել շրջակա միջավայրի հետ»,-ասված է հետազոտության մեջ:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են Lonely Planet-ի փորձագետները, կարելի է զմայլվել առափնյա հիանալի տեսարաններով:

Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել է Հյուսիսային Մակեդոնիան, որը լավ հայտնի է իր խոհանոցով, հին ավանդույթներով և բնությամբ, ասված է հետազոտության մեջ:

Բացի նշված երկրներից՝ վարկանիշում տեղ են գտել նաև Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա կղզի-պետությունը, էսվատինի թագավորությունը (նախկին Սվազիլենդ)՝ Աֆրիկայի հարավում, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն և Ուրուգվայը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել