Կանադացի գիտնականները պարզել են, որ կանանց դուր են գալիս ոչ միայն «վատ տղաները», այլև ակնհայտ հոգեոպաթիկ հակումներ ունեցող տղամարդիկ, հայտնում է Daily Mail-ը:
Թեստերի ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց շրջանում, որոնք առավելագույն միավորներ են ստացել քվեարկող կանանցից, եղել են այնպիսիները, որոնք միաժամանակ բարձր միավորներ են ստացել հոգեոպաթիկ խանգարումների վերաբերյալ թեստերից:
Մասնագետները կարծում են, որ այդպիսի տղամարդիկ առանձնանում են հանգստությամբ, ինքնավստահությամբ և ճիշտ ժամանակին ճիշտ խոսքեր ասելու ունակությամբ:
«Հոգեոպաթիկ հակումներով տղամարդիկ ունեն անհատականության այնպիսի տիպ, որը նրանց ժամադրությունների ժամանակ գրավիչ է դարձնում հակառակ սեռի համար: Դա կարելի է բացատրել այն փաստով, որ նրանք շատ ինքնավստահ են և հստակ գիտեն, թե ինչ կարելի է ասել կնոջ ուշադրությունը գրավելու համար»,- նշել է Կանադայի Բրոքի համալսարանի ասպիրանտ Քրիստոֆեր Բրազիլը:
Psypost ամսագրին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ այդպիսի տղամարդկանց ուշադրության վերջնական նպատակը անձնական հաճույքն է: Բրազիլը խորհուրդ է տվել ավելի լավ ծանոթանալ մարդկանց հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել դառը հիասթափությունից: