Անանուն աղջիկը 27.727 ֆունտ (մոտ 36.3 հազար դոլար) արժողությամբ նշանադրության մատանու լուսանկար է հրապարակել «That It I Ring Ring Shaming» («Ահա թե ինչպես եմ ես ծաղրում մատանիները») ֆեյսբուքյան խմբում, որտեղ ծաղրում են անհեթեթ զարդերը:

«Այս վատ տղային տեսել եմ զարդերի խանութում: Կենտրոնական քարը 33.5 կարատանոց ռուբին է, նաև մատանին զարդարված է մոտ 2 կարատ քաշով ադամանդներով: Այն ձեռքիս կարծես մի տոննա լիներ: Ես հաստատ չեմ գնի դա»,- լուսանկարը մեկնաբանել է աղջիկը:

Օգտատերերը քննադատել են զարդի տեսքը: «Ինչ թանկ և տգեղ խավարասեր է»,- լուսանկարը մեկնաբանել է խմբի անդամներից մեկը: «Կարծես արյան մակարդուկ լինի»,- գրել է մեկ ուրիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել