Սովետի առումով շատ տարբեր կարոտախտեր կարող եմ հասկանալ ու մասամբ վստահել, բայց երբ մարդը համեմատում է Սովետն ու ներկա վիճակը գրքերի հրապարակման եւ ընթերցանության հնարավորությունների առումով, անմիջապես հասկանում եմ, որ այդ մարդն ընթերցանությունից շատ հեռու է, գրախանութների ռեգուլյար այցելու չէ, գրքի վրա փող չի ծախսում, ընթերցանությունը նրա առօրյան չէ, համենայն դեպս սիստեմատիկ ընթերցանությունը, որը ենթադրում է նոր հեղինակներ կարդալու ձգտումը, հրատարակությունների համեմատությունը, հրատարակության նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնելը: Ով ասես կարող է կարոտել Սովետն ու համարել այն ավելի լավ, բայց միայն ոչ ընթերցասեր մարդը, որի համար Սովետը մահ էր: Եվ դա վերաբերում է այդ թվում հայերեն գրքերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201469370640424?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել